Հայաստանի տարեկան Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով կազմում է մոտավորապես 8970 ԱՄՆ դոլար, հայտնել է Արժույթի միջազգային հիմնադրամը:

Հարավային Կովկասի տարածաշրջանում ՀՆԱ-ի ցուցանիշով առաջատարը Վրաստանն է։ Արժույթի միջազգային հիմնադրամի ընթացիկ տարվա տվյալներով՝ Վրաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմում է մոտավորապես 10 հազար 130 դոլար։

Ադրբեջանի ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով կազմում է 7370 դոլար, Թուրքիայինը՝ 18 հազար 200 դոլար, Ռուսաստանինը՝ 17 հազար 450 դոլար, իսկ Իրանինը՝ 4070 դոլար։