Թուրքիայի ափերին խորտակվել է Vera բեռնանավը` Ռուսաստանի բեռով: Կոմբոջայի դրոշով նավը ուղեւորվել էր թուրքական Ալիագա նավահանգիստ:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, հղում անելով տարբեր լրատվական գործակալությունների, ռուսական սեւծովյան նավահանգիստներից մեկի բեռով բարձված նավը խորտակվել է Զոնգուլդակ քաղաքից ոչ հեռու` եղանակային անբարենպաստ պայմանների պաատճառով: Այն խորտակվել է ափից ծովային մեկ մղոն հեռավորության վրա:
Մետաղական թափոնններ տեղափոխող Vera նավի անձնակազմը բաղկացած էր Ուկրաինայի 10 եւ Վրաստանի մեկ քաղաքացիներից: Երկու նավաստի փրկվել են, ինը անհետ կորած են համարվում:



























