Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզաբեթ II-ը շոտլանդական RBS բանկի նախկին գլխավոր տնօրեն Ֆրեդ Գուդվինին  զրկել է ասպետական կոչումից, որն ստացել էր յոթ տարի առաջ`բանկային գործում ունեցած ավանդի համար:

Բանկիրը զրկվել է ասպետական տիտղոսից եւ «սըր» նախդրից այն բանի համար, որ 2008-2009թթ. ֆինանսական ճգնաժամի տարիներին բազմամիլիարդանոց գործարք է կնքել, որը քիչ է մնացել բանկը սնանկացնի, ինչպես նաեւ մեծապես նպաստել է բրիտանական ծանրագույն անկմանը:

Գուդվինի գլխավոր սխալը հոլանդական ABN Amro բանկը 50 մլրդ եվրոյով գնելն էր:  Գործարքի արդյունքում շոտլանդական բանկը մնացել է առանց կանխիկ գումարի` ճգնաժամի ամենաթեժ պահին: RBS-ը ստիպված է եղել կրճատել աշխատակիցներին եւ կառավարությունից օգնություն խնդրել: Բանկի փրկությունը երկրի բյուջեին 70 մլրդ դոլարի վնաս է հասցրել, գրում է BBC-ն:

Այժմ Ֆրեդ Գուդվինին ասպետական կոչման փոխարեն լրագրողները մեկ այլ կոչում են շնորհել` «աշխարհի վատագույն բանկիր»: