Աղմկահարույց WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի նախկին փաստաբանները նրա դեմ հայց են ներկայացրել Լոնդոնի Բարձրագույն դատարան`մեղադրելով, որ Ասանժը չի վարձատրել իրենց մատուցած իրավաբանական ծառայությունները:

Լոնդոնյան Finers Stephens Innocent իրավաբանական ընկերությունը հայտարարել է, որ չվճարված վարձատրությունների եւ դատական ծախսերի վերաբերյալ համակողմանի եւ տեւական բանակցություններ է վարել Ջուլիան Ասանժի հետ: Սակայն դրան ի պատասխան Ասանժը փոխել է հասցեն եւ այդ մասին չի հայտնել փաստաբաններին, այդ պատճառով դատարան դիմելուց բացի այլընտրանք չի մնացել, փաստաբանների հիմնավորումը ներկայացնում է «Ռոսբալտը»

Միաժամանակ, հիշեցնենք, որ այսօր` փետրվարի 1-ին, Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը պետք է դիտարկի Ասանժի բողոքարկումը Շվեդիային հանձնելու վճռի կապակցությամբ, որտեղ նա մեղադրվում է սեռական բնույթի հանցագործությունների մեջ:

Հավելենք, որ WikiLeaks կայքի հիմնադրին կարող են հանձնել ԱՄՆ-ին, եթե Շվեդիային հանձնելու վճռի վերաբերյալ նրա բողոքը չբավարարվի: