Հաիթիի իշխանությունները ամերիկացի օսկարակիր դերասան Շոն Փենին հայտարարել են իրենց դեսպան ողջ աշխարհով մեկ:
Հունվարի 31-ին Հաիթիի Ազգային պալատում կայացած հանդիսավոր արարողությանը նախագահ Միշել Մոնտեին ճանաչել է դերասանի վաստակը 2010թ. երկրաշարժից հետո երկրի վերականգնման գործում: Այն ժամանակ ամենահամեստ հաշվարկներով 250 հազար մարդ էր մահացել:
Շոն Փենը շաբաթներ է անցկացնում Հաիթիում, մասնակցելով մի քանի մարդասիրական ծրագրերի, հաղորդում է Associated Press-ը:
Դերասանը նաեւ հաճախ ելույթ է ունենում հեռուստատեսությամբ` կոչ անելով չմոռանալ Հաիթիի ժողովրդին:




























