Իրավապահ մարմինները, որոնք հետաքննում են Ասլան Ասոյանի` «Դեդ Հասան» մականունով հայտնի քրեական հեղինակության վրա 2010-ի աշնանը կատարված հարձակումը, եկել են պարադոքսալ եզրահանգման, որ քրեական հեղինակությունն ինքն է իր մահափորձի պատվիրատուն է:

Քննիչները կարծում են, որ օրենքով գողը կարող էր 2009-ին կազմակերպել Վյաչիսլավ Իվանկովի սպանությունը, ով հայտնի է «Յապոնչիկ» մականունով, իսկ այնուհետեւ, իրենից կասկածները ցրելու համար նախաձեռնի հարձակում իր վրա:

Նրանք կարծում են, որ Ուսոյանը ինքնակամ գնդակի տակ է ընկել, որպեսզի դրանում, ինչպես նաեւ «Յապոնչիկի» մահվան մեջ մեղադրի Տարիել Օնիանիի («Տարո») կլանին, որը պայքարում է նրա հետ գողական աշխարհում գերակայություն ձեռք բերելու համար:

Քրեական աշխարհի ներկայացուցիչները ժխտում են այդ վարկածը` պնդելով, որ նման խարդախությունները կրիմինալ աշխարհում ընդունված չեն: Ավելին, նրանք ենթադրում են, որ Դեդ Հասանի վրա կրակել են հատուկ ծառայությունները, ովքեր համագործակցում են քրեական միջավայրի գործակալների հետ, իսկ Յապոնիչիկին պատվիրել է նրա բիզնեսային հակառակորդը:

Միաժամանակ, «Դեդ Հասանի» վրա կատարված հարձակման հետաքննությունը կասեցվել է, քանի որ մեղադրյալներ չկան:

Հիշեցնենք, որ Ուսոյանի վրա հարձակում է կատարվել 2010-ի սեպտեմբերի 16-ին: 72-ամյա օրենքով գողը վիրավորվել է որովայնի շրջանում, իսկ նրա թիկնապահը` ուսից է վիրավորվել: Տուժածներին տեղափոխել են Բոտկինի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, բայց մի քանի օր անց նրանց դուրս են գրել, քանի որ վնասվածքները ծանր չէին:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ քիլլերը չի կարողացել նպատակային գնդակ արձակել 10-ից 15 մետր հեռավորությունից: Պատվիրված սպանություններում ավանդաբար արձակվող գնդակը` գլխին, եւ չի արձակվել, գրում է NEWSru.com-ը: