«Եղանակային վատ պայմանների պատճառով վթարի ենթարկված ինքնաթիռը Թեհրանից մեկնել է ուշացումով, իսկ վթարը տեղի է ունեցել թռիչքից 16 րոպե հետո։ Վթարի պատճառների մասին որևէ տեղեկություն առայժմ չկա»,- հայտնել է ընկերության ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ այսօր, Թեհրանի օդակայանից օդ բարձրանալուց 16 րոպե անց Թեհրան-Երևան ինքնաթիռն ընկել է Իրանի Ղազվին քաղաքի մոտակայքում։ Ինքնաթիռն սկսել է այրվել ընկնելուց անմիջապես հետո։ Ինքնաթիռում եղած 153 ուղևորներն ու անձնակազմի 16 անդամները զոհվել են։