Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն առաջին անգամ Twitter-ում թուրքերենով է պատասխանել քաղաքացիների հարցերին։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմաբ՝ Ֆրենսիս Ռիկարդոնեն մոտ մեկ ժամ պատասխանել է Թուրքիայի քաղաքացիների հարցերին, որի ընթացքում պատասխանել է նաեւ Հայոց ցեղասպանության հետ կապված Օբամայի՝ ապրիլի 24-ի ելույթին։
«Չեք մտածո՞ւմ, որ մոտեցող ընտրությունների պատճառով նախագահ Օբաման ապրիլի 24-ին կարտասանի «ցեղասպանություն» բառը»,-հարցին ի պատասխան, Անկարայում ԱՄՆ դեսպանը նշել է, թե ինքը չի կարող իմանալ թե Օբաման ապրիլի 24-ին ինչ կասի։ «Սակայն ինչպես ավելի վաղ ասել է նախագահ Օբաման, հայ եւ թուրք ժողովուրդները պետք է հաշվի առնեն անցյալի իրականությունը եւ առաջ շարժվեն։ Անհրաժեշտ է շփում։ 2 կողմերի պատմաբաննները պետք է հանդիպեն»,-գրել է Ռիկարդոնեն։



























