Թաիլանդի հատուկ ծառայությունների զինվորները հատուկ օպերացիայի ընթացքում սխալմամբ կրակ են բացել խաղաղ բնակիչների վրա: Այդ մասին հայտնել է Թաիլանդի` անվտանգության հարցերով փոխվարչապետ Յութհասաք Սասիպրահը:

Նա տեղեկացրել է լրագրողներին, որ չորս զոհվածներից ոչ ոք կապ չի ունեցել հանցագործ խմբավորումների հետ:

Հատուկ օպերացիայի արդյունքում չորս մարդ զոհվել է, եւս չորսը վիրավորվել է հունվարի 30-ի գիշերը` Պատանի նահանգում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում: Ինչպես պարզել է քննությունը, նրանց գնդակահարել են հատուկ ծառայության աշխատակիցները, ոչ թե` անջատողականները:

Վերջին ութ տարիների ընթացքում ահաբեկչության արդյունքում տարածաշրջանում զոհվել է հինգ հազար մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: