Նյու Յորքում վաճառքի է հանվել այն տունը, որտեղ Դոնալդ Թրամփն ապրել է իր կյանքի առաջին տարիներին: Տունը, որը գտնվում է Քուինսի Ջամայկա Էսթեյթս թաղամասում, կառուցել է նրա հայրը՝ Ֆրեդ Թրամփը 1940 թվականին, գրում է Bild-ը: ԱՄՆ ապագա նախագահն այնտեղ ապրել է 1946 թվականի հունիսի 14-ից մինչև չորս տարեկան դառնալը:

Տունը մի քանի անգամ ձեռքից ձեռք է անցել: 2016 թվականի ընտրություններից առաջ ներդրող Մայքլ Դեյվիսը այն գնել է 1,39 միլիոն դոլարով, իսկ մեկ տարի անց վերավաճառել է չինացի գնորդուհու՝ 2,14 միլիոն դոլարով:

Մի քանի տարվա ամայությունից հետո, երբ, ըստ հարևանների, տարածքում ապրում էր շուրջ 30 փողոցային կատու, տունը գնել է կառուցապատող Թոմի Լին: Նա ամբողջությամբ վերականգնել է շինությունը՝ պահպանելով որոշ բնօրինակ առանձնահատկություններ, մասնավորապես՝ ճակատային մասը և հինավուրց վառարանը, և ավելացնելով ժամանակակից կենցաղային տեխնիկա:

Այժմ վերանորոգված 232 քառակուսի մետր տարածքով առաձնատունը կրկին վաճառքի է հանվել: Վաճառքի գինը կազմում է 2,3 միլիոն դոլար կամ մոտավորապես 1,98 միլիոն եվրո։