ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 17-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերի հետ:

ԱԺ–ից NEWS.am–ին հայտնում են, որ քննարկվել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային վերջին զարգացումներին և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: