Վերահաշվարկ իրականացնելու դիմումների համար ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված ժամկետներն են նոյեմբերի 17՝ 12։00-ից մինչ 18։00-ը և նոյեմբերի 19-ը՝ 09։00-ից մինչ 11։00-ը։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ԿԸՀ-ից:
«Վերահաշվարկ իրականացնելու դիմումները պետք է ներկայացվեն Վաղարշապատ համայնքի ընտրությունները իրականացրած թիվ 14 ԸԸՀ։
Հիշեցնում ենք, որ ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի կարգավորումների համաձայն, թիվ 14 ԸԸՀ-ն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով իրականացված վիճակահանությամբ, պատահականության սկզբունքով ընտրում է իր սպասարկման տարածքում գտնվող երեք ընտրական տեղամաս, որտեղ գրանցված քվեարկության արդյունքները պետք է վերահաշվարկվեն»,- ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ նախօրեին Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի ունեցած ավագանու ընտրություններից մասնակցել է 8 ուժ, որոնցից ըստ ԿԸՀ–ի նախնական տվյալների, նվազագույն շեմը հաղթահարել են երեքը՝ ՔՊ–ն, «Հաղթանակ» դաշինքը և «Մայր Հայաստան» կուսակցությունը։
Ըստ նախնական տվյալների՝ ավագանու 33 տեղերը բաշխվում են հետեւևյալ կերպ.
ՔՊ – 19 մանդատ,
«Հաղթանակ» դաշինք – 12 մանդատ,
«Մայր Հայաստան» – 2 մանդատ։
Սա նշանակում է, որ ՔՊ–ն միանձնյա կարող է համայնքապետ նշանակել, առանց որևէ ուժի հետ կոալիցիա կազմելու։





























