ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ձայնը կտրվել է, քանի որ միջազգային առևտրի քննարկման ժամանակ սկսել է գոռալ։

«Ես ինձ հիանալի եմ զգում,- հավատացրել է ամերիկացի առաջնորդը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողի հարցին իր խռպոտ ձայնի մասին։ -Ես գոռում էի մարդկանց վրա, քանի որ նրանք հիմարություն էին անում առևտրի և երկրի հետ կապված մի բանի վերաբերյալ։ Եվ ես շտկեցի այն։ Բայց ես կորցրեցի ինքնատիրապետումս»,- հավելել է նա։

Թրամփը պարզաբանել է, որ երկրներից մեկը ցանկանում է փորձել «փոխել առևտրային համաձայնագրի պայմանները»։ Նա չի նշել, թե որ երկրի մասին է խոսքը։ Նա նաև չի նշել, թե հատկապես ում վրա է ձայն բարձրացրել։