ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի մտահոգվում Մեքսիկային հարվածելու հեռանկարով, եթե անհրաժեշտ լինի՝ թմրամիջոցների դեմ պայքարի և Միացյալ Նահանգներ թմրանյութերի հոսքը դադարեցնելու համար։
«Ես համաձայն եմ դրա հետ. մենք կանենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է թմրանյութերի հոսքը դադարեցնելու համար», - ասել է Թրամփը Սպիտակ տանը՝ պատասխանելով լրագրողի հարցին Մեքսիկայի տարածքում հարվածներ հասցնելու հնարավորության մասին։




























