Ուկրաինայի Գերագույն Ռադայի նիստը, որը պետք է քննարկեր էներգետիկայի նախարար Հերման Գալուշչենկոյի և արդարադատության նախարար Սվետլանա Գրինչուկի հրաժարականները, խափանվել է, հաղորդել է РБК-Украина-ն։ Խորհրդարանի նիստը կասեցվել է, երբ մի քանի պատգամավորներ շրջափակել են ամբիոնը՝ «իրական կադրային որոշումներ ընդունելու» պահանջով։
Միևնույն ժամանակ, պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը հայտարարել է, որ այսօր նախատեսված է երկու նախարարների պաշտոնանկության վերաբերյալ քվեարկություն։ Սակայն, շրջափակումից հետո նախագահողը հայտարարել է ընդմիջում, որից հետո նիստը դադարեցվել է։
«Եվրոպական համերաշխություն» խմբակցությունը հայտարարել է, որ չի քվեարկի Գալուշչենկոյի և Գրինչուկի պաշտոնանկության օգտին, մինչև օրակարգում չներառվի ամբողջ կառավարության հրաժարականը։ Դրա ներկայացուցիչները, նրանց թվում՝ Ուկրաինայի նածկին նախագահ Պյոտր Պորոշենկոն, շրջափակել են ամբիոնը՝ վանկարկելով «Դո՛ւրս կորիր՝ կառավարություն»։
Խորհրդարանի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը ընդմիջում է հայտարարել և խմբակցությունների և խմբերի ղեկավարներին հրավիրել է խորհրդակցությունների։
Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն (НАБУ) ն Ուկրաինայի մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը (САП) նախկինում հայտնել էին կոռումպացված կազմակերպության բացահայտման մասին, որին, ըստ քննչական նյութերի, կարող էին ներգրավված լինել բարձրաստիճան պաշտոնյաներ: Արդարադատության նախարար Հերման Գալուշչենկոյի ձայնը ճանաչել են Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի հրապարակած ձայնագրություններում։
Իրավապահ մարմինների աշխատակիցները պարզել են, որ սխեմայի մասնակիցները կաշառք են պահանջել «Էներգոատոմ»-ի կապալառուներից և ստեղծել են փողերի լվացման գրասենյակ: Տեղեկատվության հրապարակումից հետո Գալուշչենկոյի պարտականությունների կատարումը կասեցվել է։
Նախարարն ինքը հայտարարել է, որ չի կառչում իր պաշտոնից և աջակցում է իր կասեցմանը մինչև հետաքննության ավարտը՝ խոստանալով պաշտպանել իր դիրքորոշումը օրինական ճանապարհով։
Ավելին, նա հրաժարական է տվել արդարադատության նախարարի պաշտոնից: Էներգետիկայի նախարար Սվիտլանա Գրինչուկը ևս հրաժարականի դիմում է ներկայացրել: Նախագահն արդեն երկու պաշտոնյաներին էլ հեռացրել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդից։




























