Ուկրաինայի խորհրդարանի անդամները քվեարկել են Գերման Գալուշչենկոյին և Սվետլանա Գրինչուկին պաշտոնանկ անելու օգտին՝ «Էներգոատոմ»-ում կոռուպցիոն մեծ սկանդալի ֆոնին, գրում է «РБК-Украина»-ն։
Քվեարկությունը նախորդ օրը ձախողվել էր, քանի որ ընդդիմությունը շրջափակել էր Ռադայի ամբիոնը՝ պահանջելով ամբողջ կաբինետի հրաժարականը։
Գալուշչենկոյին արդարադատության նախարարի պաշտոնից ազատելու օգտին է քվեարկել 323 պատգամավոր, իսկ Սվետլանա Գրինչուկին՝ էներգետիկայի նախարարի պաշտոնից ազատելու օգտին՝ 315-ը։





























