ԵՄ-ն մտադիր է մինչև 2030 թվականը 100 միլիարդ եվրո ներդնել իր տրանսպորտային ենթակառուցվածքների ռազմական արդիականացման մեջ՝ Եվրոպայում զորքերի ազատ տեղաշարժն ապահովելու համար: Նախագծի մասին նշված է Եվրոպական հանձնաժողովի՝ Եվրոպական բարձր շարժունակության տարածք (կամ «ռազմական Շենգեն») ստեղծելու ծրագրում:
«Եվրոպական հանձնաժողովը սահմանել է 500 կետ ներառող չորս առաջնահերթ տրանսպորտային միջանցքներ, որոնք պահանջում են անհապաղ արդիականացում: Այդ միջոցառումների համար մինչև 2030 թվականը կպահանջվի մոտավորապես 100 միլիարդ եվրո»,- նշված է փաստաթղթում:




























