ԱՄՆ-ում 90 տարեկան հասակում վախճանվել է Անջելո Դանդին` Մուհամեդ Ալիի հայտնի մարզիչը: Մեկ շաբաթ առաջ նա տեղափոխվել է Ֆլորիդայի հիվանդանոցներից մեկը, եւ բժիշկները մոտ օրերս մտադիր էին նրան դուրս գրել:
1994թ. Դանդին բռնցքամարտի փառքի սրահում հայտնվեց այն բանից հետո, երբ, բացի Ալիից, աշխատեց այնպիսի լեգենդար բռնցքամարտիկների հետ, ինչպիսիք են Ջորջ Ֆորմանը, Ջիմմի Էլիսը եւ Շուգար Ռեյ Լեոնարդը:
2003թ. նա ամերիկացի բռնցքամարտիկ Ջեյմս Բրեդոքի կյանքի մասին նկարահանված «Նոկդաուն» ֆիլմի աշխատանքներին մասնակցել է իբրեւ խորհրդատու:
2008թ. հրավիրվել է հրավիրվել է Օսկար դը լա Հոյայի թիմ` Մենի Պակյաոյի հետ մենամարտից առաջ, հայտնում է AP-ը:



























