ԱՄՆ-ի եւ Կանադայի բնակիչները այսօր` փետրվարի 2-ին, հետեւելու են եղանակներ կանխատեսող արջամկանը: Ավանդության համաձայն, Արջամկան օրը այդ կենդանու վարքից կարելի է որոշել, թե ինչ տեղի կունանա գարնանը:
Եթե օրը մռայլ է, արջամուկը չի տեսնում իր շողքը եւ հանգիստ հեռանում է իր փչակից. դա նշանակում է, որ ձմեռը շուտով կվերջանա, իսկ գարունն այդ տարի շուտ է գալու: Եթե արեւոտ օր է, արջամուկը տեսնում է իր շողքը եւ թաքնվում իր փչակում, այդ դեպքում դեռ վեց շաբաթ ձմեռը շարունակվելու է:
ԱՄՆ-ի եւ Կանադայի մի շարք վայրերում այդ օրը փառատոններ են անցկացվում` նվիրված տեղի արջամուկներին, ժամանում են նաեւ բազմաթիվ զբոսաշրջիկներ:
Հյուսիսայի Ամերիկայում մինչ այժմ հայտնի է հին շոտլանդական ասացվածքը` եթե Հանդիպման օրը պարզ է եւ անամպ, ուրեմն տարվա մեջ երկու անգամ ձմեռ կլինի, գրում է Calend–ը:




























