Լիբանանյան բանակը ձերբակալել է Նուհ Զաիթարին՝ երկրի ամենահայտնի թմրավաբարոններից մեկին, հինգշաբթի հաստատել է Al Arabiya-ի աղբյուրը։

X սոցիալական մեդիա հարթակում արված գրառման մեջ բանակը հայտնել է, որ Կնայսե-Բաալբեկ ճանապարհին դարանակալման ժամանակ ձերբակալել է «ամենավտանգավոր հետախուզվող անձանցից մեկին»։

Բանակը կասկածյալին անունը չի հրապարակել, սակայն նրան նույնականացրել է իր անվան սկզբնատառերով Ն. Զ. Զաիթարը, ծնված 1977 թվականին, ենթադրաբար թմրակայսրությունը ղեկավարել է Լիբանանի Բեքաա հովտում՝ Սիրիայի սահմանի մոտ, արտադրելով և արտահանելով թմրանյութեր, այդ թվում՝ կապտագոն (fenethylline) խթանիչը։

2016 թվականին Լիբանանյան al-Jadeed հեռուստաալիքին տված հարցազրույցում Զաիթարը խոստովանել է կաննաբիս աճեցնելու և վաճառելու փաստը, սակայն հերքել է, որ ղեկավարում է թմրավամաֆիան։ Նա կատակել է, որ եթե լիբանանցի քաղաքական գործիչները մարիխուանա ծխեն, նրանք կարող են հաղթահարել երկրի քաղաքական կաթվածահարությունը։

Նա տարիներ շարունակ թաքնվում էր Լիբանանի իշխանություններից, և նրա դեմ տասնյակ ձերբակալման հրամանգրեր և քրեական դատավճիռներ են արձակվել: Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը 2023 թվականին նրա նկատմամբ պատժամիջոցներ են կիրառել: Այդ ժամանակ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, որ նա «հայտնի զենքի վաճառական և թմրանյութերի մաքսանենգ» է, որը, ենթադրաբար, գործել է այժմ արդեն տապալված Սիրիայի ղեկավար Բաշար Ասադի իշխանությունների պաշտպանության ներքո: ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել նրա և Ասադի երկու զարմիկների նկատմամբ՝ կապտագոնի ապօրինի շրջանառության համար: