Հայտարարվել են մեքենա-հավակնորդների անունները երկու լավագույնների անվանակարգերում: Ցուցակը հրապարակվել է մրցույթի կազմակերպիչներ  Bridgestone Corporation-ի եւ Նյու Յորքի միջազգային ավտոշքերթի կողմից:

66 լրագրողներից բաղկացած ժյուրին երկու անվանակարգերում տասական  թեկնածու է որոշել. լավագույն մեքենա եւ լավագույն սպորտային մեքենա: Ժնեւյան ավտոսրահում կընտրվեն մրցույթի եզրափակիչ փուլ անցած երեք մեքենաները, իսկ հաղթողների անունները կհրապարակվեն  ապրիլին` Նյու Յորքի ավտոշքերթի ժամանակ, հայտնում է   «5 անիվը»:

Այս տարի լավագույն ավտոմեքենա կոչման համար կպայքարեն հետեւյալ մեքենաները.

Audi A6 Sedan/Avant,

Audi Q3,

BMW 1-Series,

BMW 3-Series,

Chevrolet Volt/Opel Ampera,

Citroen DS5,

Ford Focus,

Land Rover Evoque,

Porsche 911,

Volkswagen Up:

«Աշխարհի լավագույն սպորտային ավտոմեքենայի» հավակնորդներն են.

Audi RS 3 Sportback,

BMW 1-Series M Coupe,

BMW M5,

Chevrolet Camaro ZL1,

Ferrari FF,

Lamborghini Aventador LP 700-4,

McLaren MP4-12C,

Mercedes CLS 63 AMG,

Mercedes C63 Coupe AMG Black Series,

Porsche 911: