Բացառիկ բնածին անոմալիա է հայտնաբերվել Պերուում. 3-ամյա երեխան իր փորում կրում էր երկվորյակ եղբորը: Սաղմը ապրում եւ զարգանում էր տղայի փորում: Բժիշկները որոշել են վիրահատել երեխային:
3-ամյա Իսբաք Պակունդան բողոքում էր որովայնի ցավից: Նրան բժշկի են տարել, երբ ցավերն անտանելի են դարձել: Բժիշկներն էլ հայտնաբերել են, որ երեխան իր փորում էր պահում թերզարգացած եղբորը, ով զուրկ էր սրտից, ուղեղից եւ որովայնից, բայց ուներ աչքեր եւ մազեր: 12 վիրաբույժների հաջողվել է հաջողությամբ կատարել բարդ վիրահատությունը եւ երեխայի որովայնից հեռացնել 25 սանտիմետրանոց մարմինը:




























