Լիտվական երկաթուղիները (LTG) դադարեցրել են ռուսական «Лукойл» ընկերությանը պատկանող բեռների տարանցումը դեպի Կալինինգրադ՝ նավթային հսկայի դեմ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի նոր պատժամիջոցներից հետո, հաղորդում է LRT-ն։

«ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի առաջարկվող պատժամիջոցների պահպանումը հետևողական քայլ է, որն օգնում է կառավարել բիզնես ռիսկերը և բարձրացնել դիմադրողականությունը, և արտացոլում է ամբողջ խմբի արժեքային դիրքորոշումը»,- հայտարարության մեջ նշել է LTG-ի գլխավոր տնօրեն Էգիդիուս Լազաուսկասը։

Պատժամիջոցներն ազդում են նաև «Роснефть»-ի և դրա դուստր ձեռնարկությունների վրա։ Սակայն, ըստ LTG-ի, վերջին տարիներին «Роснефть»-ի արտադրանքը երկաթուղով չի տեղափոխվել Կալինինգրադ։

Միացյալ Նահանգները հոկտեմբերին հայտարարեց «Роснефть»-ի և «Лукойл» դեմ պատժամիջոցների մասին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրեց Ուկրաինայում խաղաղ կարգավորումը մերժելու մեջ։

Պատժամիջոցներն ուժի մեջ են մտնում նոյեմբերի 21-ին։