Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է Էրդողանին՝ «հավատացյալ սերունդ ենք աճեցնելու» խոսքերի համար։

Թուրք կուսակցապետը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է հավատքի առեւտուր անելու մեջ։ «Մենք այդ ե՞րբ ենք դեմ եղել հավատացյալ սերունդ աճեցնելուն։ Սրանից առաջվա սերունդները անհավա՞տ էին։  Մարդ ինչպե՞ս կարող է նման բան ասել։ Նման բան ասողը չպետք է վարչապետի աթոռին նստի»,-ասել է Քըլըչդարօղլուն։