Ատլանտյան օվկիանոսի հատակում` ԱՄն ափից 80 կմ հեռավորության վրա խորտակված բրիտանական SS Port Nicholson նավն են գտել, որի վրա 3 մլրդ դոլարի պլատին են գտել:
Այդ մասին հայտարարել է ամերիկացի գանձախույզ Գրեգ Բրուքսը, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով BBC News-ը:
Նավի վրա 30 արկղ է եղել, որոնց մեջ 71 տոննա պլատինե ձուլակտորներ են եղել, նաեւ ոսկի եւ ալմաստներ: Թանկարժեք մետաղը պատկանել է Խորհրդային միությանը եւ վճարվել է Ամերիկային ռազմական առաքումների համար: Տվյալները գանձախույզը գտել էր ԱՄՆ ֆինանսների նախարարության ռեգիստրում:



























