Մենք Հաջիևի առջև բարձրացրել են հայ գերիների հարցը։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Բաքվից վերադարձած հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչ Նաիրա Սուլթանյանը։

«Մենք անգամ ադրբեջանցիների այցի ժամանակ հարցը բարձրացրել էինք, ինչպես նաև պարոն Հաջիևի առջև ենք բարձրացրել հարցը։ Եվ ավելին ասեմ, որ ոչ մի սահմանափակում, ոչ հայկական կողմից, ոչ ադրբեջանական կողմից չի կիրառվել մեզ վրա, որպեսզի մենք այս հարցը չբարձրացնենք։ Մենք, բոլորդ ծանոթ եք երևի, որ միջազգային ատյաններում, կառույցներում մենք բարձրացրել ենք և պարբերաբար շարունակում ենք բարձրացնել այս հարցը և Կարմիր խաչի վերջերս բացակայության հանգամանքով պայմանավորված ևս մի ալիք նամակների գնացել է։ Այդուհանդերձ ադրբեջանական կողմի հետ ուղիղ այս թեմայով խոսելը մեզ համար նոր վիճակ էր, հատկապես պարոն Հաջիևի առջև նստած և մենք փորձեցինք մեր խոսքը ձևակերպել դիվանագիտորեն և հիմնավորել նրբանկատորեն, որպեսզի արդյունքում կողմերի միջև առաջանա վստահության և փոխադարձ ընկալման զգացողություն, ինչի հետևանքով էլ հույս ունենք, որ այս խնդիրները ավելի արագ կլուծվեն։

Ցավով պիտի ասեմ, որ հստակ և կոնկրետ պատասխան չենք ստացել թվի, մարդկանց անունների և այլն, բայց այստեղ Հայաստանի իշխանություններն են մեզ հավաստիացրել, որ շարունակաբար ջանքեր են կիրառում»

Պարոն Հաջիևն էլ իր հերթին մեզ հավաստիացրեց, վստահեցրեց, որ շատ ակտիվ բանակցային գործընթաց ընթանում է»,–ասաց նաշ;

Սուլթանյանը նկատեց, որ իրենք իրենց խմբի ազդեցության մասին ուռճացված պատկերացումներ չունեն. «Մենք մեր չափը այսպես ասած շատ լավ պատկերացնում ենք, բայց այդուհանդերձ բոլորս էլ համաձայն ենք, որ այս փոքրիկ այցի, հանդիպման, դեմ առ դեմ խոսակցությունների զրույցների արդյունքում մենք երևի ավելի ենք նպաստում դրական լուծումներին, քան հակառակը»։

Հիշեցնենք՝ նոկեմբերի 21-ին ՀՀ քաղհասարակության ներկայացուցիչներ էին  մեկնել են Բաքու:

Բաքու ժամանած ներկայացուցիչներն էին Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը, քաղաքագետներ Արեգ Քոչինյանը, Նարեկ Մինասյանը, Սամվել Մելիքսեթյանը, իրավապաշտպան Նաիրա Սուլթանյանը,Նշենք նաև,  որ հոկտեմբերի 22-ին Երևանում տեղի է ունեցել քննարկում՝ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ. հարաբերությունների կարգավորման համատեքստում սա պատասխան այց է: