Մոտավորապես 52 միլիարդ ԱՄՆ դոլար է դուրս բերվել Թուրքիայից՝ բուքմեյքերային գրասենյակլներում ֆուտբոլային խաղադրույքների շուրջ սկանդալի արդյունքում: Ըստ HT Spor հեռուստաալիքի՝ դրա մասին հայտնել է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (TFF) ղեկավար Իբրահիմ Հաջիոսմանօղլուն:

«Անցյալ տարի Թուրքիայից 52 միլիարդ դոլար է դուրս բերվել,- ասել է Հաջիոսմանօղլուն: -Նայեք խաղադրույքներին և մոլեխաղերին: Թուրքիայում չեն խաղում. այստեղ փողը հոսում է: Մենք Եվրոպայի կամ աշխարհի մոլեխաղերի կենտրոն չենք: Որքան շատ հակազդենք դրան, այնքան շատ կծառայենք թուրք ժողովրդին»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ խաղերի վրա անօրինական խաղադրույքների հետաքննության շրջանակում պրոֆեսիոնալ ֆուտբոլի Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական խորհրդի առաջ հաշվետվություն կտա 1024 ֆուտբոլիստ: Նրանց թվում են Պրեմիեր լիգայի 27 ակումբների, ներառյալ՝ առաջատար ակումբների, մասնավորապես՝ «Գալաթասարայի», «Բեշիկթաշի» և «Տրաբզոնսպորի» խաղացողներ: Միևնույն ժամանակ, Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան 149 պրոֆեսիոնալ մրցավարների որակազրկել է խաղերից ութ ամսից մինչև մեկ տարի ժամկետով, երբ պարզվել է, որ նրանց հաշիվներն օգտագործվել են բուքմեյքերական գրասենյակներում, դրանց թվում՝ արտասահմանում գտնվող բուքմեյքերական գրասենյակներում խաղերի վրա խաղադրույքներ կատարելու համար։