Բաքվում ձերբակալել են «Ազերբայջան Իդեասը» («Ադրբեջանի գաղափար») թերթի աշխատակից Մուշթաբա Ալիեւը: Նա մեղադրվում է հինգ հազար դոլար կաշառք վերցնելու մեջ: Այդ մասին հաղորդում է Ann.az գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի ՆԳՆ վարչության տեղեկությունները:

Լրագրողը սպառնացել է Բաքվի Մերդեքան ավանի բնակչին, որ նրա մասին բացասական նյութեր կհրապարակի եւ գումար պահանջել: Նրան հայտնաբերել են գումարը վերցնելու ժամանակ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: