«Մեր դեմ Ռուսաստանի պատերազմը անցյալում չէ, այն շարունակվում է ամեն օր»։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է ուկրաինական «Օբոզրևատել» պարբերականը։
«Մենք չենք կարող թուլանալ կամ մոռանալ, որ Ուկրաինան դեռևս ամեն օր կարիք ունի պաշտպանական աջակցության, անվտանգության աջակցության և մեր դիմադրողականության աջակցության», - նշել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկու խոսքով՝ «կամավորների կոալիցիայում» գործընկերների միջև չպետք է լինի «ոչինչ, որը կարող է բաժանել մեզ»։
«Առանձին խնդիրներ չկան. ամեն ինչ ազդում է մեզանից յուրաքանչյուրի վրա։ Եվ բոլորին անհրաժեշտ է լիարժեք տեղեկացվածություն։ Մենք հաստատապես հավատում ենք, որ Ուկրաինայի անվտանգությանն առնչվող որոշումներում պետք է ներգրավված լինի առաջին հերթին հենց Ուկրաինան. այդպիսին էր մեր դիրքորոշումը Ժնևում և մեր դիրքորոշումը միշտ այն է եղել, որ Եվրոպայի անվտանգությանն առնչվող որոշումներին պետք է ներգրավված լինի Եվրոպան։ Չէ՞ որ, երբ որոշումն ընդունվում է երկրի կամ ժողովրդի թիկունքում, միշտ մեծ ռիսկ կա, որ այն չի գործի»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։




























