ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հերքել է Թրամփի վարչակազմի ներսում Ուկրաինայի հարցում տարաձայնությունների մասին տեղեկությունները։

«Այս պատմությունը ընդամենը վերջինն է Թրամփի վարչակազմի ներսում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ տարաձայնությունների մասին լիովին կեղծ լուրերի երկար շարքում։ Այս մարդիկ ոչ միայն սխալվում են, այլև բառացիորեն հորինում են», - գրել է նա սոցիալական ցանցերում։

ԱՄՆ նախագահի աշխատակազմում տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի հարցում․ NBC News