Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը «Կոմերսանտի» լրագրող Անդրեյ Կոլեսնիկովին մեկնաբանել է իր և ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի միջև եղած զրույցի արտահոսքը։
«Այո՛, տեղի են ունենում փակ կապով շփումներ, երբ արտահոսք գրեթե չի լինում, եթե մի կողմը հատուկ չի թույլ տալիս դա։ Իսկ լինում են որոշակի զրույցներ WhatsApp-ով, որոնք, ընդհանուր առմամբ, ինչ-որ մեկը ինչ-որ կերպ կարող է, ըստ երևույթին, լսել։ Այստեղ դժվար թե կարելի է ենթադրել, որ նման արտահոսք կարող էր գալ զրույցի մասնակիցներից։
Մեզանից ոչ մեկը հետաքրքրված չէր։ Ոչ ոք չի համագործակցի այն գործընկերոջ հետ, ով տեղեկություններ է կիսում իրենց քննարկածի մասին։ Հակառակ դեպքում դա կլինի անվստահության մթնոլորտում անցնող զրույց և դատապարտված կլինի ձախողման», - նշել է նա։
Bloomberg-ը հրապարակել Է Պուտինի և Թրամփի խորհրդականների աղմկահարույց խոսակցության սղագրությունը





























