Մինչ այս պահը մոտ մեկ միլիոն ռուս է սպանվել կամ ծանր վիրավորվել։ Այս մասին RND մեդիախմբի և իսպանական El Pais թերթի պարբերականներին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
Նա հավելեց, որ Ռուսաստանը ամեն ամիս կորցնում է մոտ 20,000 զինվոր։
«Ուկրաինական կողմից նույնպես կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ», - ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Երկարատև խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է ապահովել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երբեք չհամարձակվի կրկին հարձակվել, քանի որ նա հաստատ կիմանա, որ «հետևանքները իր համար աղետալի կլինեն», - նշել է Ռյուտեն, հաղորդում է DW-ն։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ Թրամփի խաղաղության ծրագիրը հիմք է հանդիսանում այնպիսի իրավիճակի մշակման համար, որի դեպքում կարելի է հասնել Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի։ «Զուգահեռաբար քննարկումներ են ընթանում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մակարդակով, սակայն դրանք կապված չեն ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների հետ», - պարզաբանել է նա։




























