Ավարտվեց Gibraltar Masters շախմատային մրցաշարը: Վերջին` 10-րդ տուրում Հայաստանի հավաքականի երկրորդ համար Սերգեյ Մովսիսյանը ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ, Հայաստանի հավաքականի չորրորդ համար Գաբրիել Սարգսյանը սեւերով հաղթեց վրացուհի Նանա Ձագնիձեին:
Մովսիսյանն ու Սարգսյանը 7-ական միավորով բաժանեցին 7-ից 23-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցների հաշվարկից հետո Մովսիսյանը ճանաչվեց 10-րդը, Սարգսյանը` 21-րդը:
Հաղթողի կոչումը թայ-բրեքում վիճարկեցին 8-ական միավոր վաստակած կանանց աշխարհի չեմպիոն, չինացի Հոու Իֆանը եւ անգլիացի Նայջել Շորթը: 1,5:0,5 հաշվով հաղթեց Շորթը:



























