Նոր գենետիկական հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Science Advances ամսագրում, ցույց է տվել. ժամանակակից մարդիկ ներկայիս Ավստրալիայի տարածք են հասել մոտ 60 հազար տարի առաջ։

Մոտ 2 500 գենոմների՝ հին եւ ժամանակակից, վերլուծությունը գիտնականներին թույլ է տվել պարզել, որ հյուսիսային Ավստրալիայի բնակեցումը տեղի է ունեցել երկու տարբեր երթուղիներով. մի ճանապարհն անցել է ներկայիս Ինդոնեզիայի եւ Նոր Գվինեայի կղզիների միջեւ, մյուսը՝ արխիպելագի հյուսիսային կղզիների միջով։

Բացի այդ, արդյունքները ցույց են տալիս, որ Ավստրալիայի առաջին բնակիչները կարող էին խաչասերվել հին մարդկանց հետ, ինչպիսին են մի ժամանակ կղզիները բնակեցնող «հոբիտները» (օրինակ, Homo floresiensis տեսակը)։

Այս հայտնագործությունը փոխում է մեր պատկերացումը Օվկիանիայի հին պատմության մասին։

Հետազոտողների խոսքով՝ Ավստրալիայի եւ Նոր Գվինեայի բնիկ ժողովուրդները, հնարավոր է, սերունդների ամենահին անընդմեջ գծերն են, որոնք ապրել են Աֆրիկայից դուրս եւ ունեցել են ինքնատիպ գենետիկական պատմություն։