Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է վերադառնալ Լոնդոնի «Չելսի», գրում է The Sun-ը։

Պորտուգալացու գործերն այնքան էլ լավ չեն Արքայական ակումբում եւ վերջին շրջանում շատ է խոսվում, որ Մոուրինյոն հեռանալու է Մադրիդից։ Մարզիչը բազմիցս նշել է, որ դեմ չի լինի վերադառնալ Անգլիա, սակայն դեռեւս պաշտոնական ոչինչ չկա։

«Ժոզեն պատրաստ է վերադառնալ Անգլիա։ Նա գիտի, որ այնտեղ հիմա որոշ խնդիրնեն կան։ Մոուրինյոն լավ հասկանում է «Չելսիում» իրեն բարդ աշխատանք է սպասվում», -Մոուրինյոյին մոտ կանգնած աղբյուրի խոսքերն է մեջբերում The Sun-ը։

Սակայն Մոուրինյոն կվերադառնա «Չելսի» միայն այն դեպքում, եթե Ռոման Աբրամովիչը նրան այնպիսի լիազորություններ տա, ինչպիսին ունի Ալեքս Ֆերգյուսոնը «Մանչեսթեր Յունայթեդում»։

«Չելսիից» Մոուրինյոյի հեռանալուց հետո թիմը 4 մարզիչ է փոխել։

Ակումբի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը դեռեւս շատ հեռու է Մոուրինյոյի ցուցադրած արդյունքներից։

23-րդ տուրից հետո «Չելսին» զբաղեցնում է Պրեմիեր լիգայի 4-րդ հորիզոնականը՝ առաջատարին զիջելով 12 միավոր։