Բրազիլական «Ֆլամենգոյի» գլխավոր մարզիչ Վանդերլեյ Լուշեմբուրգուն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։

59-ամյա մասնագետի հեռացման պատճառը թիմի աստղ Ռոնալդինյոյի հետ կոնֆլիկտն է եղել, հաղորդում է Goal.com-ը։

Ըստ պայմանագրի, աշխատանից վաղաժամ ազատման համար Լուշեմբուրգուն պետք է ստանա 1.3 միլիոն եվրո, սակայն ակումբի ղեկավարությունը ցանկացնում է պակասեցնել այդ գումարը։

Նշենք, որ Ռոնալդինյոն նույնպես խնդիրներ ունի «Ֆլամենգոյի» ղեկավարության հետ։

31-ամյա ֆուտբոլիստը հայտարարել էր, որ եթե ակումբը չվճարի նախորդ ամիսների աշխատավարձից գոյացված պարտքերը, ինքը կհեռանա թիմից։

Հիշեցնենք, որ վերջերս «Ֆլամենգո» է տեղափոխվել Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի նախկին հարձակվող Վագներ Լավը, ում տրանսֆերը ռեկորդային էր բրազիլական ֆուտբոլի համար՝ 10 միլիոն եվրո։