Ղազախստանում մոտ 7 կգ քաշով աղջիկ է ծնվել: Փոքրիկ հսկան լույս աշխարհ է եկել Կոկշետաուի ծննդատանը:

Բժիշկները որոշել է կեսարյան հատում անել, քանի որ պտուղը շատ մեծ է եղել: Նրանք հանել են 63 սմ հասակով եւ 6645 գրամ քաշով փոքրիկին:

Ըստ բժիշկների, նման քաշով երեխաներ հազվագյուտ են ծնվում, իսկ իրենց ծննդատանը սա առաջին դեպքն է:

Երեխայի մայրը 24 տարեկան է, եւ սա նրա առաջին երեխան է: Մայրն ու փոքրիկը իրենց լավ են զգում, հաղորդում «ՌԻԱ Նովոստին»: