Թուրինի «Յուվենտուսը» կարծես փոխարինող է գտել Ալեսանդրո Դել Պիերոյին։ Խոսքը «Լիվերպուլի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի մասին է։ Սակայն տեղափոխությունը կարող է իրականանալ այն դեպքում, եթե «Լիվերպուլը» ցանկանա բաց թողնել 25-ամյա ֆուտբոլիստին։

Հիշեցնենք, որ Սուարեսը վերջերս 8 խաղով որակազրկվել էր «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Պատրիս Էվրայի հասցեին ռասիստական արտահայտություններ անելու համար։

Վերջին իրադարձություններից հետո ուրուգվայցին ցանկանում է ուժերը փորձել այլ երկրի առաջնությունում։

Սուարեսի տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն ֆունտ ստերլինգ, հայտնում է Daily Star-ը։