Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունում կասկածում են, որ ներկայիս ձմեռը եվրոպական տարածաշրջանում կդառնա ամենացուրտը պատմության մեջ, չնայած, որ Հին աշխարհի ամբողջ տարածքում ցրտեր են:

Այդ մասին Ժնեւում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կազմակերպության մամուլի քարտուղար Կլեր Նյուլիսը: Նրա խոսքով, 2009-2010 թվականների ձմեռը ավելի սառն էր:

«Տարբերությունն այն է, որ երբ ցրտերը շարունակվում էին` սկսած դեկտեմբերից, դրանք պահպանվում էին ամբողջ հունվարի ընթացքում եւ փետրվարի մեծ մասը»,-ասել է նա` հիշեցնելով, որ այս տարի ցրտերը սկսել են Արեւմտյան Ռուսաստանում եւ Ուկրաինայում հունվարից սկսած, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: