Ադրբեջանի գյուղական դպրոցներից մեկում 20 մարդ թունավորվել է ծխից, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

2025 թվականի դեկտեմբերի 5-ին Սալյանի շրջանի կենտրոնական հիվանդանոցի շտապօգնության բաժանմունք է ընդունվել 20 մարդ՝ ծխից թունավորման կասկածանքով։ Բժշկական անձնակազմի տվյալներով՝ տուժածներից 15-ը աշակերտներ էին, իսկ մնացածը՝ դպրոցի աշխատակիցներ։

Դեպքը տեղի է ունեցել Սալյանի շրջանի Աշագի Նոհուդլու գյուղի միջնակարգ դպրոցում։ Ըստ տեղեկությունների՝ տուժածները ածխածնի մոնօքսիդ են շնչել՝ վառարանի խցանման պատճառով։

Տուժածերն անհրաժեշտ բուժօգնություն են ստացել։ Տասնմեկ տուժածի վիճակը գնահատվել է կայուն և ուղարկվել է տուն՝ ամբուլատոր բուժման։ Մնացածները ավելի ուշ դուրս են գրվել հիվանդանոցից։