Նիդեռլանդների կառավարությունը մտադիր է մոտ ապագայում Ուկրաինային լրացուցիչ 700 միլիոն եվրո ռազմական օգնություն հատկացնել։ Այս մասին խորհրդարանին ուղղված նամակում նշել են ֆինանսների, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ Իլկո Հայնենը, Ռուբեն Բրեկելմանսը և Դավիդ վան Վիլը։
Նշվում է, որ որոշումը առաջին քայլն է խորհրդարանի կողմից այս շաբաթ ամենամեծ ընդդիմադիր խմբակցության՝ «Կանաչների ձախերի» և Լեյբորիստական կուսակցության կողմից ընդունված ծրագրի իրականացման գործում, որը նախատեսում է մինչև 2026 թվականը Կիևի աջակցության համար լրացուցիչ 2 միլիարդ եվրո հատկացնել։
Նախարարների կաբինետի որոշմամբ՝ 500 միլիոն եվրո կհատկացվի Պաշտպանության նախարարության բյուջեից, իսկ ևս 200 միլիոն եվրո՝ Արտաքին գործերի նախարարությունից։ Սակայն նախարարները զգուշացրել են, որ 2026 թվականին Կիևին տրամադրվող օգնության ամբողջ գումարը գտնելու հնարավորությունը կարող է սահմանափակ լինել։
Ինչպես նշում է կառավարությունը, Նիդեռլանդները Ուկրաինային տրամադրում է տարեկան մոտ 3.5 միլիարդ եվրո։ Սակայն հաջորդ տարվա բյուջեից 2 միլիարդ եվրոն արդեն ծախսվել է 2025 թվականին։





























