2024 թվականին համաշխարհային նավաշինական արդյունաբերությունը հիմնականում կենտրոնացած էր Արևելյան Ասիայում։

UNCTADstat-ի տվյալներով՝ համաշխարհային նավաշինարանները 2024 թվականին արտադրել են 71,69 միլիոն տոննա ընդհանուր համախառն տարողությամբ առևտրային նավեր։ Այդ նավերի մեծ մասն արտադրվել է Չինաստանում, Հարավային Կորեայում և Ճապոնիայում։ Միասին նրանք կազմել են համաշխարհային արտադրության 95%-ը, գրում է Naked Science-ը։

Չինաստանը պահպանում է իր առաջատար դիրքը համաշխարհային նավաշինության ոլորտում։ Նրա նավաշինարանները մատակարարել են 39,1 միլիոն տոննա համախառն տարողությամբ նավեր, որը կազմում է համաշխարհային տոննաժի 54,6%-ը։ Չինաստանի ցուցանիշները կրկնակի գերազանցում էին Հարավային Կորեայի և Ճապոնիայի ցուցանիշները միասին վերցրած։

Հարավային Կորեան 2024 թվականին զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ 20,1 միլիոն տոննա համախառն տարողությամբ։ Երկիրը մասնագիտանում է բարձր տեխնոլոգիական նավերի, ներառյալ՝ հեղուկացված բնական գազի լցանավերի արտադրության մեջ։ Ճապոնիան զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ 9 միլիոն տոննա ընդհանուր տարողությամբ։

Վիետնամը, Ֆիլիպինները, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ֆինլանդիան և Սինգապուրը ևս ընդգրկվեցլ են առաջին տասնյակում։ Ռուսաստանը զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը՝ 99 հազար տոննա ընդհանուր տարողությամբ։