Այսօր մահմեդական սունիները նշում են Մաուլիդ ան-Նաբին` իսլամի հիմնադիր Մուհամեդ մարգարեի ծննդյան օրը:
Ավանդաբար իսլամում օգտագործվում է լուսնային օրացույց, այդ պատճառով ամսաթիվը «լողացող է»: 2012թ. այն սունիների համար համընկնում է փետրվարի 4-ին, շիաների մեծամասնության համար` 9-ին:
Համաձայն լեգենդի` մ.թ. 570 թվականին այս օրը հանկարծ փուլ են եկել երկրային իշխանության խորհրդանիշ Անուշիրվանի պալատի 14 ատամնապարիսպները, իսկ Ֆարսի զրադաշտական տաճարում մարել է մինչ այդ հազար տարի շարունակ վառված կրակը:
Հայտնի է, որ դա տեղի է ունեցել երկուշաբթի օրը, եւ դրանից հետո ամեն երկուշաբթի մարգարեն ծոմ է պահել: Մաուլիդ ան-Նաբին նշելով` մուսուլմաններն իրականում նշում են Մուհամմեդի մահվան օրը: Շիական Մաուլիդ բայրամի տոնակատարության ամսաթիվը չի համընկնում սունիականի հետ:
Բուն տոնն սկսվում է նախօրեին` փետրվարի 3-ից: Այդ օրը մզկիթներում երգեր են երգում, ելույթ են ունենում կրոնավորները: Քաղաքի փողոցները զարդարում են Ղուրանից խոսքեր պարունակող պաստառներով, իսկ վրաններում երեխաների համար վաճառվում են մարգարեի հարսնացուի կերպարով շաքարաքլորներ եւ այլ քաղցրեղեն:
Տղամարդիկ եւ կանայք տոնում են առանձին: Երբեմն եթե հասանելի է միայն մեկ սենյակը, ապա այն մեջտեղից վարագույրով կիսում են տղամարդկանց եւ կանանց հատվածների: Այդ օրն ընդունված է նաեւ ողորմություն բաժանել կարիքավորներին: Մաուլիդի խորհրդանիշը վարդն է:
Այդ օրը աշխարհի շատ երկրներում համարվում է պետական տոն: Միակ երկիրը, որտեղ Մաուլիդ ան-Նաբին պաշտոնական կարգավիճակ չի ստացել, Սաուդյան Արաբիան է: Մինչդեռ Պակիստանում նրա համար 3 ոչ աշխատանքային օր են տրամադրում, գրում է pravda.ru-ն:




























