Ռուսաստանի քաղաքացի մահացել է թոքաբորբից, որը հանկարծակի զարգացել էր Թուրքիայում հանգստանալու ժամանակ։ Դեպքը տեղի է ունեցել Եկատերինբուրգից 49-ամյա Ալեքսեյի հետ, որը նոյեմբերի սկզբին իր զուգընկերուհու հետ արձակուրդ էր գնացել, հաղորդում է E1.ru-ն։
Տղամարդը պետք է վերադառնար նոյեմբերի 4-ին, բայց հանկարծակի վատացել է օդանավակայանում։ Նա շտապ հոսպիտալացվել է հիպերտոնիկ կրիզի ախտանիշներով, որից հետո նրա ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է մինչև 40 աստիճան ըստ Ցելսիուսի։
Մահացածի մայրը պատմել է, որ հիվանդությունը կարող էր առաջանալ լողալիս հիպոթերմիայի կամ վարակի պատճառով։ Թուրքական կլինիկայի բժիշկները ռուսաստանցու մոտ թոքաբորբ են ախտորոշել և, նրա ծանր վիճակի պատճառով, կենսական օրգանները կայունացնելու համար նրան արհեստական կոմայի մեջ են դրել։
Սկզբում ընտանիքին հաջողվել է կազմակերպել հիվանդի բժշկական տարհանումը Ռուսաստան՝ հետագա բուժման համար։ Սակայն նրա հարազատներին ավելի ուշ տեղեկացրել են, որ տղամարդու վիճակն այնքան ծանր է, որ նրան նույնիսկ օդանավակայան տեղափոխելը կարող է անհնար լինել։
Մոր պատմածով՝ նրա մահվան պատճառը սրտի կանգն է եղել, որը առաջացել է լայնածավալ թոքաբորբից։ Մոտ ապագայում նախատեսվում է մարմինը տեղափոխել հայրենիք՝ թաղման համար, գրում է ««Московский комсомолец»-ը:





























