ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Փենսիլվանիա նահանգի Մաունթ Պոկոնո քաղաքում տնտեսության մասին իր ելույթի ժամանակ, ընդգծել է իր կողմից օտարերկրյա երկրների նկատմամբ սահմանված լայնածավալ մաքսատուրքերի կարևորությունը։

«Իմ սիրելի բառը «մաքսատուրքերն» են», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ ինքը սիրում է այն «ավելի, քան բառարանի որևէ այլ բառ»։

Ամերիկացի առաջնորդը բացատրել է, որ իր կողմից սահմանված մաքսատուրքերը «հարյուրավոր միլիարդավոր դոլարներ են բերում», ավելի ուշ պարզաբանելով, որ խոսքը «տրիլիոնավոր դոլարների» մասին է։

Թրամփը նաև կատակով հիշել է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Փենսիլվանիա կատարած իր նախորդ ուղևորությունից հետո իր ականջը «փոքր-ինչ ձևափոխվել է»՝ մահափորձի հետևանքով։