Այսօր, փետրվարի 4-ին մեկնարկում է ռեգբիի վեց ազգերի առաջնությունը (Six Nations Championship):
Անցած տարվա աշխարհի առաջնության եզրափակիչի մասնակից Ֆրանսիայի հավաքականը «Stade de France»-ում կընդունի Իտալիայի հավաքականին: Չնայած խիստ ցուրտ եղանակին սպասվում է, որ հանդիպմանը ներկա կլինի 80 հազար երկրպագու, գրում է Le Figaro-ն:
Երկրորդ խաղում մրցաշարի անցած տարվա հաղթող Անգլիայի հավաքականը հյուրընկալվելիս կհանդիպի շոտլանդացիների հետ:
Վեց ազգերի գավաթը ռեգբիի Եվրոպայի ոչ պաշտոնական առաջնությունն է: Մասնակցում են Անգլիայի, Իռլանդիայի, Իտալիայի, Ուելսի, Ֆրանսիայի եւ Շոտլանդիայի հավաքականները:



























