Իրանի ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ Պարսից ծոցում վառելիքի մաքսանենգության համար կալանավորել են օտարերկրյա նավ և այն տեղափոխել Իրանի հարավային նավահանգիստներ, հաղորդում է Mehr-ը։
ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը, հսկողության և հետախուզական հավաքագրման միջոցով, հայտնաբերել են Սվազիլենդի (Էսվատինի) դրոշի ներքո մաքսանենգ վառելիք (դիզելային վառելիք) տեղափոխող նավ, դատարանի որոշմամբ առգրավել են այն և տեղափոխել Բուշերի ափ։
«Այս նավը Իրանից տեղափոխում էր 350 հազար լիտր մաքսանենգ վառելիք, որը դատարանի որոշմամբ վերադարձվել է երկիր և այժմ բեռնաթափվում է»,- ասված է ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։
Նավի վրա եղել են 13 նավաստիներ, որոնք ձերբակալվել են, նշվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ անձնակազմի անդամները Հնդկաստանից և հարևան երկրներից մեկից են։





























