Փոթորկային եղանակի պայմաններում Իսրայելի բանակի (ՑԱԽԱԼ) շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը նոր անվտանգության ուղեցույցներ և սահմանափակումներ է հրապարակել բոլոր զինվորների համար, հաղորդում է Times of Israel-ը։

Զինվորներին արգելվել է այսօր երեկոյան 8:00-ից մինչև ուրբաթ առավոտյան առնվազն 6:00-ն լքել իրենց բազաները կամ հանգստյան օրերին տուն գնալ։ Արգելվում են բոլոր բացօթյա մարզումները՝ ինչպես ոտքով, այնպես էլ տրանսպորտային միջոցներով, չնայած գեներալ-մայորը կարող է բացառություններ թույլ տալ։ Հրահանգներին համապատասխան՝ նավիգացիոն և քողարկման մարզումները, ինչպես նաև նմանատիպ վարժանքները խստիվ արգելված են։

Արգելվում է դրսում գիշերելը, բացառությամբ «օպերատիվ կարիքների», և դա պետք է հաստատի տարածաշրջանային ստորաբաժանման հրամանատարը։ Անվտանգության ռեժիմային գործողությունները սահմանափակվում են «անհրաժեշտ գործունեությամբ», իսկ ոտքով կամ տրանսպորտային միջոցներով այլ գործառնական տեղաշարժերը ևս սահմանափակվում են «միայն անհրաժեշտ ուղևորությամբ» պայմանավորված։ Լոգիստիկ սարքավորումների տեղաշարժը պետք է հաստատի գնդապետը կամ կորպուսի հրամանատարը։ Ցուցումներն ուժի մեջ են մինչև ուրբաթ առավոտյան 6:00-ն և կարող են փոփոխվել՝ հիմնվելով ընթացիկ գնահատականների վրա, հավելել են Իսրայելի պաշտպանության բանակում։

Հունաստանում և Կիպրոսում մոլեգնած «Բայրոն» փոթորիկը գիշերը հարվածել է Իսրայելին՝ առաջիկա օրերին ջրհեղեղների և ուժեղ քամիների սպառնալիք ներկայացնելով։