Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ բանակային ռադիոն փակելու իր առաջարկը կառավարության հաստատմանը կներկայացնի կիրակի՝ դեկտեմբերի 21-ին, հայտնում է Times of Israel-ը։

Անցյալ ամիս Կացը հայտարարել էր Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) կողմից վերահսկվող ռադիոկայանը փակելու իր մտադրության մասին։

Նա ռադիոկայանին հրամայել է հեռարձակումը դադարեցնել մինչև 2026 թվականի մարտի 1-ը։

Կայանը փակելու որոշումը, հավանաբար, կբողոքարկվի դատարանում։