«Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի՝ անցյալ տարվա մայիսի 7-ին Ադրբեջան կատարած այցի ընթացքում ստորագրված համաձայնագրերից հետո երկու երկրի միջև ռազմատեխնիկական և պաշտպանական համագործակցությունը զգալիորեն ակտիվացել է»,- ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Սլովակիայի արտաքին գործերի և եվրոպական գործերի նախարար Յուրայ Բլանարը։
Սլովակիայի արտգործ նախարարի խոսքով՝ Ադրբեջանը «արժեքավոր գործնական փորձ ունի որոշակի զենքի համակարգերի և ռազմական տեխնիկայի հետ կապված, որոնք նաև մեր զինված ուժերի զինանոցի մասն են կազմում»։
«Հետևաբար, համագործակցության նկատմամբ իրական փոխադարձ հետաքրքրություն կա, որտեղ երկու կողմն էլ արժեքավոր բան ունի առաջարկելու։ Այս փոխադարձ մոտեցումը ապահովում է հավասարակշռված և փոխշահավետ պաշտպանական գործընկերություն՝ Սլովակիայի ճանաչված արդյունաբերական և տեխնիկական առավելությունների հետ համատեղելով Ադրբեջանի գործառնական փորձը և աճող պաշտպանական ներուժը։
Մենք մեծ ներուժ ենք տեսնում առաջիկա ժամանակահատվածում այս համագործակցության հետագա զարգացման համար, ներառյալ համատեղ նախագծերի իրականացման և փոխադարձ գնումների համաձայնագրերի կնքման հնարավորությունները»,- հավելել է նա։





























